Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Այսքան աղետ տեսնելուց հետո էլ հետևություններ չարեցինք

Այսքան աղետ տեսնելուց հետո էլ հետևություններ չարեցինք
26.08.2025 | 18:04

Շատ պարզ բան եմ ասելու, որը, սակայն, հասանելի չէ տասնյակ հազարավոր հայաստանցիների ուղեղներին։ Անընդհատ հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում, անընդհատ խաղաղություն ասելով ՝ խաղաղություն չի հաստատվում։ Միջազգային բոլոր կարևոր իրադարձությունները , դրանց գերտերությունների, միջազգային կազմակերպությունների արձագանքը փաստում են, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքը չի գործում, գործում է միայն ուժի, ուժեղի իրավունքը։ Առանց միջնորդների, նախագահ Թրամփի, ոչ թե՝ ԱՄՆ պետության վկայությամբ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը Հայաստանին արդար, կայուն խաղաղություն չի ապահովելու, դրանով Հայաստանին Ադրբեջանի պահանջները չեն սպառվում։ Ալիևը հայտարարում է՝ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այդ երկիրը շարունակ ավելացնում է ռազմական բյուջեն, անընդհատ զինվում է, այս տարի շուրջ 30 զորավարժություն է անցկացրել, դրան Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Հայաստանի բանակի ֆինանսավորումը չավելացնելով, զորավարժություններ չանցկացնելով, Ադրբեջանի հետ խաղաղության քարոզչությամբ, զանազան թեմաներով Հայաստանի հանրությանը պառակտելով։ Նորից մեր շերեփը թղթից դուրս եկավ, նորից ամբողջությամբ ուրիշներից ենք կախված։ Այսքան շատ աղետ, կոտորած, ցեղասպանություն ենք տեսել ու այդպես էլ հետևություններ չենք արել՝ հիմա ընդունելով թփի տակ կուչ եկած խաղաղասեր նապաստակի կեցվածք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ